Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իշխանությունների ցենզուրան զբաղված է ամերիկացիներին հաճոյանալով

Իշխանությունների ցենզուրան զբաղված է ամերիկացիներին հաճոյանալով

16:06 | 19.03.2020 | Քաղաքականություն

iravunk.com-ը գրում է.

Այսօր  տարօրինակ բան տեղի ունեցավ, երբ  «Իրավունքի» խմբագրություն այցելած ոստիկանները  փոխանցեցին նամակ, որտեղ  ասվում է, որ «Իրավունքում» հրապարակված` «Կորոնավիրուսը լուրջ ցնցումներ է առաջ բերել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում» հոդվածն իր մեջ խուճապ առաջացնելու վտանգ է պարունակում: Դա առավել զարմանալի է, երբ, օրինակ` Արսեն Թորոսյանը  հայտարարում է, թե. «Բռնկումները շարունակվում են Եվրոպայում», «Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել»: Կամ էլ Նիկոլը  հայտարարում է, որ. «Աշխարհում համատարած դատարկ ցուցափեղկերն են»: Ստացվում է, որ գրել այն մասին, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում  կորոնավիրուսը  ցնցումներ է առաջացնում, համահունչ է ՀՀ  պաշտոնատար անձանց կողմից տրված պաշտոնական տեղեկատվությանը: Ինչը եւ պահանջվում է հատուկ դրության որոշմանը կից հրապարակված պահանջներով: Ավելին,  Եվրոպայում  եւ ԱՄՆ-ում  տեղի ունեցող ցնցումների  մասին խոսում են հետեւյալ պաշտոնատար անձինք` Թրամփը, Մերկելը, Մակրոնը, որոնք հանդիսանում են այդ պետությունների  բարձրագույն պետական պաշտոնատար անձինք, որոնց վրա չի տարածվում  ՀՀ կառավարության կողմից սահմանված սահմանափակումները: «Կորոնավիրուսը դրամատիկ կերպով այժմ փոխում է մեր երկրում կյանքի ընթացքը։ Մեր պատկերացումները նորմալի, հանրային կյանքի եւ սոցիալական համակեցության մասին ինչպես երբեք նախկինում, ենթարկվել են լրջագույն փորձության»,- ասել է Գերմանիայի կանցլերը։Նշենք, որ,  ՀՀ-ում հեռարձակվող  ամերիկյան CNN եւ ռուսական ալիքները առավոտից իրիկուն  ցուցադրում են  ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կորոնավիրուսի առաջ բերած ցնցումները: Հետեւապես, հարց է ծագում` այդ ո՞ր կետով է «Իրավունքի» վերոհիշյալ հոդվածը հակասում կառավարության  կողմից  ԶԼՄ-ների վրա մտցրած սահմանափակումներին: Առաջին հայացքից հարցի պատասխանը գտնելը գրեթե անհնար է, սակայն նշենք, որ հոդվածում կա  մի շատ կարեւոր դրվագ, որը վերաբերում է Պենտագոնի ֆինանսավորմամբ կենսաբանական լաբորատորիաների հանդեպ տարբեր պաշտոնատար անձնաց եւ լրատվական միջոցների  կասկածներին, որ հենց այդ ամերիկյան լաբորատորիաներն են ինչ-որ չափով մասնակից  այս վարակի ստեղծմանը: Հավանաբար, հենց այս  թեման է, որ մեր պաշտոնյաների մոտ  առաջացրել է խուճապ, սակայն այս դեպքում խուճապն առաջացել է ոչ թե հասարակության մեջ, այլ հենց ամերիկացիների թելադրանքի ներքո` մեր իշխանությունների մեջ: Ահա եւ գաղտնիքի բացահայտումը: Մի խոսքով, կարելի է եզրակացնել, որ կառավարության ցենզուրան այսօր զբաղված է ամերիկացիներին որեւէ թթու խոսք չասելու խնդրի ապահովմամբ: Դե, ինչպես ասում են հայտնի ասացվածքում` «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երածշտությունը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси