Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Այս վիրուսից տղամարդիկ 2,5 անգամ ավելի շատ են մահանում, քան կանայք». Արսեն Թորոսյան

«Այս վիրուսից տղամարդիկ 2,5 անգամ ավելի շատ են մահանում, քան կանայք». Արսեն Թորոսյան

14:36 | 19.03.2020 | Հասարակություն

«Այս վիրուսից տղամարդիկ 2,5 անգամ ավելի շատ են մահանում, քան կանայք». Արսեն Թորոսյան

 
 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Երևանի արտադրամասից կորոնավիրուսով ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության և աշխատանքների կազմակերպման բնույթի հետ։ «Պացիենտների առողջական վիճակին արդեն անդրադարձել եմ, նորից կրկնեմ, որ որևէ լուրջ խնդիր կամ առողջությանը սպառնացող վտանգներ չկան, նրանք հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40 տոկոսը, 37-38 աստիճանի միջակայքում է ջերմում, մի քանի հոգի՝ 38-39-ի միջակայքում, 39-ից բարձր ջերմություն ունեցող պացիենտներ չկան»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսին նշեց Առողջապահության նախարարը։

Ըստ նրա, տարիքային առումով՝ խնդրահարույց տարիք ունեցողները 13-ն են, որոնք որևէ լուրջ խնդիր չունեն։ Նա նաև ընդգծեց, որ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը, սպասվում է, որ անցնելու է Չինաստանում մահացածների թվից։

 

«Նայելով բաշխվածությանը՝ տեսնում ենք, որ մահերի հիմնական մասը սկսվում է 70-75 տարեկանից, որոնց մեծ մասը տղամարդիկ են։ Սա բացատրություն ունի, քանի որ հիմնական պատճառը վերջիններիս կենսաձևն է և կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը։ Ուզում եմ հատուկ շեշտել վնասակար սովորությունների և կողքից եղած հիվանդությունների դերը, եթե մենք կարողանայինք ունենալ այնպիսի հասարակություն, որ կողքից եղած հիվանդություններ քիչ ունենային, կամ Իտալիայում այդպես լիներ, ապա մահացության քիչ դեպքեր կունենային։

Որքան էլ որոշ շրջանակներ փորձեն ծխելու դերը դրական գնահատել, բայց այստեղ ուղիղ կապ կա թոքերի վատ վիճակի հետ, և տղամարդկանց մահացության մեծ քանակը կապված է հիմնականում ծխելու հետ, սա էլ հանգեցնում է նրան, որ այս վիրուսից տղամարդիկ 2,5 անգամ ավելի շատ են մահանում, քան կանայք»,- հավելեց Արսեն Թորոսյանը։

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում նման դեպքեր չենք ունենա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси