Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ամենաշատը գնվել է նպարեղենը, ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ. ՏՄՊՊՀ

Ամենաշատը գնվել է նպարեղենը, ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ. ՏՄՊՊՀ

15:22 | 17.03.2020 | Հասարակություն

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հանրությանը հուզող հարցերին: Նա տեղեկացրեց՝ ՏՄՊՊՀ-ն տիրապետում է այս պահին շուկայում տիրող գնային իրավիճակին, նաև մարզերում, և այժմ ամբողջ հանրապետությունում տոտալ վերահսկողություն իրականացնելու կարիք չկա: Գևորգյանը հայտնեց՝ ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի խնդիր չկա: «44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ, նաև պահեստներում կա, բայց էլի հորդորում եմ մնալ խելամիտ սահմաններում գնումներ կատարել, մարդիկ խուսափում են խանութներից ամեն օր գնում կատարել, բայց հերթերում հավաքվելն ավելի մեծ խնդիր է: Գնում կատարելիս խնդրում եմ՝ հիշեք, որ դրանք ունեն ժամկետներ: Որ գնում են 4 արկղ ձու, այն ունի ժամկետ, իմաստ չունի, իսկ գոնե ձվի առումով մեր հանրապետությունում կա ավելցուկ»,- ասաց նա: Подробнее:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси