Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 64 դեպք

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 64 դեպք

13:40 | 17.03.2020 | Հասարակություն

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 64 դեպք

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո
Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси