Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եթե նույնիսկ մեկ ամիս ոչինչ չներկրվի, երկրում սննդամթերքի պակասություն չի զգացվելու. Փաշինյան

Եթե նույնիսկ մեկ ամիս ոչինչ չներկրվի, երկրում սննդամթերքի պակասություն չի զգացվելու. Փաշինյան

12:37 | 16.03.2020 | Հասարակություն

Եթե նույնիսկ մեկ ամիս ոչինչ չներկրվի, երկրում սննդամթերքի պակասություն չի զգացվելու. Փաշինյան

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ հանրապետությունում սննդամթերքի պակասության խնդիր չկա: Այս մասին Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ինձ զեկուցեց, որ, եթե նույնիսկ մեկ ամիս հանրապետություն ոչինչ չներկրվի, սննդամթերքի պակասություն չի զգացվելու»,- ասաց Փաշինյանը:

 

Վարչապետը նշեց, որ մեկ ամիս ներկրում չունենալու հետ կապված սցենար չկա:

«Չնայած բոլոր սահմանափակումներին՝ առնվազն հիմնական ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությունն ու բեռնափոխադրումները պահպանվում են»,- նշեց վարչապետը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

ՀՀ կառավարությունը մարտի 16-ին, ժամը 15:00-ին կքննարկի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси