Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավտովթարի է ենթարկվել շախմատիստ Լեւոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոլին

Ավտովթարի է ենթարկվել շախմատիստ Լեւոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոլին

10:01 | 15.03.2020 | Պատահարներ

Ավտովթարի է ենթարկվել շախմատիստ Լեւոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոլին

Մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը: Արիաննե Կաոլին շախմատիստ Լեւոն Արոնյանի կինն է։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ»  ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси