Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը էն տղերքն են, որ պատերազմի ամենաօրհասական պահերին, երբ իրենց մանկահասակ երեխաներն էին նաև գնդակոծության տակ, մի ժամ անգամ չթողեցին շտաբը, առաջնագիծը»

«Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը էն տղերքն են, որ պատերազմի ամենաօրհասական պահերին, երբ իրենց մանկահասակ երեխաներն էին նաև գնդակոծության տակ, մի ժամ անգամ չթողեցին շտաբը, առաջնագիծը»

17:39 | 14.03.2020 | Հասարակություն

«Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը էն տղերքն են, որ պատերազմի ամենաօրհասական պահերին, երբ իրենց մանկահասակ երեխաներն էին նաև գնդակոծության տակ, մի ժամ անգամ չթողեցին շտաբը, առաջնագիծը»

 

 

Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր բոլորը համոզվեցին, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ՎՏԱՆԳՎԱԾ Է, և պատասխանատուն Նիկոլն է: Երբ ասում ենք անվտանգություն, նկատի չունենք միայն առաջնագիծը, անվտանգությունը նաև առողջապահական, տնտեսական ոլորտներին է վերաբերվում, բոլոր ոլորտներին առհասարակ:

Ժամ առ ժամ իրավիճակը մոտենում է օրհասականին: Առողջապահական առումով, տնտեսական առումով այս պահին վտանգավոր սահմանագծին ենք, իսկ իշխանությունը ի վիճակի չէ համարժեք գործողությունների և զբաղված է զուտ վիրուսակիրների հաշվարկով: Իշխանությունը պանդեմիայի իրավիճակում գործելու օպերատիվ կազմակերպվածություն չի ցուցաբերում: Իսկ երկրի վարչապետը 24 ժամյա արտակարգ ռեժիմով աշխատելու փոխարեն, մեկուսացել է: Անձնական շահը, մարդկային կյանքերից վեր դասող երկրի պատասխանատուն, նույնքան վտանգավոր է հասարակության համար, որքան համաճարակները:

 

Նիկո՛լ, թռել, մտել ես «Հիտլերի բունկերը», ժողովրդին թողել համաճարակի դեմ մենակ: Իհարկե տղամարդկային պատասխանատվության և հայրենասիրության առումով քո պարագայում այլ կերպ անգամ պատկերացնելը անհնար է, բայց ասեմ քեզ, էն որ մի քանի օր առաջ էլի ստահոդ ու անպատասխանատու բերանդ բացել էիր…

Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը էն տղերքն են, որ պատերազմի ամենաօրհասական պահերին, երբ իրենց մանկահասակ երեխաներն էին նաև գնդակոծության տակ, մի ժամ անգամ չթողեցին շտաբը, առաջնագիծը, մինչև վերջ պատասխանատու մնացին ժողովրդի համար:

Չէ, ինչ էլ անես չի ստացվելու քո մոտ, մեր արյան բաղադրությունն ու քոնը տրամագծորեն հակառակն են… Հորդորել էի քեզ, հրաժարականիդ տեքստի վրա աշխատել, ո՞ր տողին հասար:

Էլի մենք ենք տեր կանգնելու մեր հայրենիքին, մեր անվտանգությանը ու մեզ հավատացող, չհավատացող, ատող ու սիրող ժողովրդին, բոլորին…»:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси