Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՈՒԵՖԱ-ն մտադիր չէ չեղյալ հայտարարել Եվրո-2020-ը՝ կորոնավիրուսի պատճառով

ՈՒԵՖԱ-ն մտադիր չէ չեղյալ հայտարարել Եվրո-2020-ը՝ կորոնավիրուսի պատճառով

19:14 | 11.03.2020 | Սպորտ

ՈՒԵՖԱ-ն մտադիր չէ չեղյալ հայտարարել Եվրո-2020-ը՝ կորոնավիրուսի պատճառով

ՈՒԵՖԱ-ն արտակարգ հանդիպում է անցկացրել Եվրո-2020-ի վրա կորոնավիրուսի համաճարակի ազդեցության վերաբերյալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների հիման վրա ՈՒԵՖԱ-ն կարծում է, որ քաղաքները կկարողանան անցկացնել Եվրո-2020-ի հանդիպումները, եթե ունենան անհրաժեշտ բուժհաստատություններ՝ COVID-19 վիրուսով վարակված հիվանդներին օգնելու համար, հայտնում է Associated Press-ը: Այս պահին նրանք մտադիր չեն չեղարկել մրցաշարը և ցանկանում են այն անցկացնել տրիբունաներում լի երկրպագուներով:

Այս կապակցությամբ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել այն երկրների կառավարությունների հետ, որոնք անցկացնլու են Եվրո-ի խաղերը, և խնդրել են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի մրցաշարը տեղի ունենա:

 

Առաջնության հանդիպումները պետք է անցկացվեն 12 երկրների 12 մարզադաշտերում, ինչը թույլ կտա որոշ խաղերի տեղափոխումն այլ քաղաքներ, եթե կազմակերպիչներից մեկը չկարողանա ընդունել մրցաշարը:

ՈՒԵՖԱ-ն նաև «ամբողջովին կեղծ» է անվանել լուրերն այն մասին, որ եվրոպական ֆուտբոլի ֆեդերացիաները, իբր, խնդրել են հետաձգել մրցաշարը մինչև հաջորդ տարի:

«ՈՒԵՖԱ-ն չի ստացել մրցաշարերը հետաձգելու կամ չեղյալ հայտարարելու հայտեր: ՈՒԵՖԱ-ն շատ լուրջ է վերաբերվում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և կապի մեջ ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տեղական իշխանությունների հետ՝ COVID-19 վիրուսի և դրա տարածման հետ կապված»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը կանցկացվի Ռուսաստանում, Ադրբեջանում, Անգլիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Դանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում և Շոտլանդիայում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси