Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այսօր ունենք նոր հագուստ, որի վրա կոպիտ կարկատան են դրել ու ասում են՝ էս էլ հոպարի հիշատակն է, պիտի պահեք.Արամ Սարգսյան

Այսօր ունենք նոր հագուստ, որի վրա կոպիտ կարկատան են դրել ու ասում են՝ էս էլ հոպարի հիշատակն է, պիտի պահեք.Արամ Սարգսյան

11:59 | 11.03.2020 | Քաղաքականություն

Այսօր ունենք նոր հագուստ, որի վրա կոպիտ կարկատան են դրել ու ասում են՝ էս էլ հոպարի հիշատակն է, պիտի պահեք.Արամ Սարգսյան
 

Այսօր գործող ՍԴ-ին ընտրել են նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ ընտրել են իրենց քմահաճույքով: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Գորիսում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր խոսքում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը:

«Ասել են՝ Ազգային ժողով, կգնաս կնոպկան կսեղմես, կնշանակես: Այդ մարդիկ այսօր ոչ մեկին չեն ներկայացնում: Եթե պատկերավոր ասեմ, մենք այսօր ունենք բացարձակ նոր հագուստ, որի վրա կոպիտ, կարմիր թելով կարկատան են դրել ու ասում են՝ էս էլ հոպարի հիշատակն է, որ պիտի պահեք: Հիմա մեր խնդիրն է այդ հոպարին էլ, իր հիշատակն էլ հանել էդտեղից, որովհետեւ մեզ նոր հագուստով աշխարհի առաջ հանդես գալ է պետք»,-ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ նախկին իշխանությունները թեեւ հանգիստ հեռացան, բայց ՍԴ-ում խրամատ փորեցին, հիմա էլ թաքնվել են այդ խրամատի հետեւում եւ իրենց սիրած ռուսաստաններում ու բրյուսելներում փորձում են իրենց խնդիրները լուծել. «Իրենք թող լավ իմանան, որ իրենց խնդիրների լուծումը էստեղ է, Գորիսում է, որ եթե նույնիսկ Մարսել գնան, որեւէ խնդիր չեն լուծելու: Եթե իրենք ուզում են քաղաքականության մեջ մնալ, իրենց տեղը այստեղ Գորիսում ձեր աչքերին նայելով իրենց սխալներն ընդունելով իրենց տեսակետը մեկնաբանելու մեջ է: Նրանք պետք է հասկանան, որ հետ գալու ոչ մի շանս չունեն: Սիրելի ժողովուրդ, ապացուցեք, որ ձեր ճակատագրի տերը դուք եք»:

 
 
 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси