Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսի պատճառով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է

Կորոնավիրուսի պատճառով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է

10:48 | 11.03.2020 | Սպորտ

Կորոնավիրուսի պատճառով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է

 

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ քննարկումներից հետո հետաձգել է Եվրոպայի առաջնության անցկացումը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, հաղորդում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել ապրիլի 4-ից 12-ը, կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել է և տեղի կունենա հունիսի 13-ից 21-ը:

Ավելի վաղ ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կհետաձգվի:

Հայ ծանրորդներից այս պահին օլիմպիական վարկանիշ ունի միայն Ռիո-2016-ի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Հայաստանի հավաքականը դեռևս միայն երկու օլիմպիական ուղեգրի հնարավորություն ունի:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգվել էր նաև Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси