Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս

Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս

14:54 | 10.03.2020 | Սպորտ

Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսն առաջին մեկնաբանությունն է տվել հավաքականը գլխավորելուց հետո:

«Սևիլիան» ինձ համար տան պես է, մարզչի աշխատանքն իմ կյանքն է: Հետաքրքրող առաջարկ ստացա Խինես Մելենդեսից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենից: Հայաստանի ընտրանին գլխավորելը բարդ, բայց հավասարակշռված որոշում էր: Ցանկությունս էր նորից իմ մասնագիտությանը վերադառնալ»,- նորանշանակ մարզչի խոսքը փոխանցում է Cope կայքը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։  Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси