Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր ստացիոնար բուժում կստանա. վաղվա դատական նիստը հնարավոր է՝ հետաձգվի

Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր ստացիոնար բուժում կստանա. վաղվա դատական նիստը հնարավոր է՝ հետաձգվի

13:14 | 09.03.2020 | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր ստացիոնար բուժում կստանա. վաղվա դատական նիստը հնարավոր է՝ հետաձգվի
 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը մեծ հավանականությամբ չի կայանա՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ «Էրեբունի» ԲԿ-ում։

«Վիճակն արդեն լավ է, մի քանի օր ստացիոնար բուժում կստանա»,- ասաց Խուդոյանը։

Հիշեցնենք, որ մարտի 7֊ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանումով եւ ինքնազգացողության վատացումով։ Մարտի 8-ին Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси