Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողներին է հանձնել նոր ծառայողական բնակարանների բանալիները (ֆոտո)

ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողներին է հանձնել նոր ծառայողական բնակարանների բանալիները (ֆոտո)

15:56 | 07.03.2020 | Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողներին է հանձնել նոր ծառայողական բնակարանների բանալիները (ֆոտո)
 

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին ծառայողական բնակարաններ ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ զինծառայողների սոցիալական ապավության ծրագրերը շարունակական են և մեծապես նպաստում են ծառայության լիարժեք իրականացմանն ու զինծառայողների մարտունակության բարձրացմանը:

Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի տարածքում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ: Ամիսներ անց այդ տարածքում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համալիր, որտեղ հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել ԶՈՒ զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси