Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գեղարքունիքի մարզում Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը

Գեղարքունիքի մարզում Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը

15:10 | 07.03.2020 | Քաղաքականություն

Գեղարքունիքի մարզում Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը
 

Գեղարքունիքի մարզում  Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը:  Նրանք պահանջում են վերանորոգել դեպ գյուղ տանող ճանապարհը:

«Գնել Սանոսյան, գյուղի բնակիչները քեզ են սպասում, եկեք էսճանապարհների հետ կապված իրավիճակին պարզաբանում տվեք, եկեք էստեղ երթեւեկեք, տեսեք` հնարավոր  ա, պարոն մարզպետ»,-ասում է ակցիայի մասնակիցներից  Մուշեղ Պետրոսյանը:

Նա նաեւ նշեց, որ բնակիչները պահանջում են, որ  Իմ քայլ»-ը խմբակցության  պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Թագուհի Թովմասյանը եւ Վարազդատ Կարապետյանը, նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գան ակցիայի վայր:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ  իր ֆեյսբուքյան էջում Ծովակի բնակիչներին հորդորել է բացել ճանապարհը եւ գրել, որ 2020թ․ Ծովակ համայնքի ճանապարհի վերանորոգման խնդիրը լուծվելու է:

Նրանք նշում են, որ հարցին պատասխան չտրվելու դեպքում մեկ շաբաթ փակ կպահեն ճանապարհը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси