Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12-ի

13:51 | 07.03.2020 | Քաղաքականություն

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12-ի
 

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման արդեն 12 դեպք: Այսպիսի տեղեկություն է հրապարակվել stopcov.ge հատուկ վեբ-կայքում, որը կառավարությունը բացել է Covid-19 վիրուսի տարածման մասին տեղեկություններ հավաքագրելու համար, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: 

Ըստ պաշտոնական վեբ-կայքի վերջին տեղեկությունների՝ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 12 դեպք, ներկայումս կարանտինի ռեժիմում է գտնվում 140 մարդ, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ են 42-ը:

Մարտի 6-ի դրությամբ Վրաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 9 դեպք: Երկու քաղաքացի վարակվել էին Իրան ուղեւորության ժամանակ, եւս 7-ը վարակվել էին Իտալիայում: Բժիշկները նրանց վիճակը բավարար են գնահատում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси