
Հայաստանին սահմանադրական բարեփոխումներ են սպասվում
12:31 | 30.05.2013 | Մամուլ
«Հրապարակը» գրում է. «Դեռեւս 2006-ին Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական հանրաքվեով, որով բավականին մեծ լիազորություններ տրվեցին վարչապետական ինստիտուտին, Հայաստանը դե-յուրե սկսեց տանել կիսանախագահական երկրի ճանապարհով: Վերջին փոփոխությունը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ինստիտուտի ստեղծումը, այդ ծրագրի շարունակությունն է:
Ըստ լավատեղյակների` առաջիկա 2-3 տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների գործընթաց կսկսվի: Որոշակի փոփոխությունների շարքում է նաեւ փոխվարչապետների ինստիտուտի ներդրումը. նախնական պլանավորմամբ` կլինեն 3 փոխվարչապետներ` ուժային, տնտեսական եւ սոցիալական ոլորտները համակարգող: Հիշեցնենք` այսօր ուժային ոլորտների համակարգումը գտնվում է նախագահի իրավասության ներքո:
Նկատենք, որ Տիգրան Սարգսյանն էլ այս տարիներին ձեռքերը ծալած չի նստել՝ նա իր «տակ» է տեղավորել տարբեր նախարարությունների ԾԻԳ-երը, բոլոր նախարարություններում աշխատակազմերի ղեկավարներ է նշանակել իր մարդկանց եւ հիմա էլ տեսչություններն է դուրս բերում նախարարությունների ենթակայությունից: Գուցե այս ամենը կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու նախապատրաստություններ են:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում