Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, Լոռու մարզում 25 ընտանիքի տան խնդիր է լուծվել:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, Լոռու մարզում 25 ընտանիքի տան խնդիր է լուծվել:

17:39 | 06.03.2020 | Հասարակություն

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, Լոռու մարզում 25 ընտանիքի տան խնդիր է լուծվել:

 

Ստեփանավանում ապրող Ջաղինյանների ընտանիքը փորձություների միջով է անցել: 11 տարի առաջ ամուսնուն կորցրած երիտասարդ կինը՝ Արմինե Մանուկյանը, 5 զավակ է մեծացրել աննկարագրելի վատ պայմաններում: 15 տարի առաջ գնված տունը դարձել է վթարային և փլուզման իրական վտանգ ներկայացրել: Հարևանությամբ կառուցված պատակից տները երեք տարի առաջ քանդվել են, և կանգուն մնացած միակ տան համար փլուզման սպառնալիքը դարձրել ավելի իրական: Փլատակներում մնալ-չմնալու երաշխիքը եղել է փայտյա գերաններից մեկը, իսկ երեխաների անվտանգ կյանքի հավանականությունը՝ հույսը: 

 

«Այստեղ, զինվորական թաղամասի համար նախատեսված, մեկը մյուսին կպած տներ են եղել: Հարևան տները քանդվել են, մերը մնացել է «օդից կախված»: Միակ պահողը փայտյա գերանն է եղել: Եթե ուժեղ քամու ժամանակ դա էլ ընկներ՝ տունը միանգամից «կիջներ»: Տարիների ընթացքում, ամեն ինչ քայքայվել էր, էլ ոչինչ չկար. ոչ նորմալ հատակ, ոչ պատուհան, ոչ դուռ: Անձրևների ժամանակ, ջուրն առաստաղից կաթում էր: Տաշտեր, դույլեր եմ դրել, որ ջուրը ներս չլցվի: Շատ խոնավ էր: Այստեղ շատ վտանգավոր էր. թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան, թե՛ անձրևների ու ձնհալի ժամանակ: Քնելու ժամանակ էլ վախեցել եմ, իսկ առավոտյան մտածել՝ էսօր էլ լուսացրեցինք վտանգավոր պայմաններում»,-ասել է ընտանիքի մայրը՝ Արմինեն:

 

Ջաղինյանների ընտանիքում ամեն ինչ արդեն փոխվել է: Կիսախարխուլ տանից բանակ ճանապարհված և վերադարձած տղան փորձել է ելք գտնել: Նոր և հուսալի տանիքի տակ հայտնվելու հարցում, նրան աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկեր կազմակերպությունների՝ համատեղ ծրագրի արդյունքում, ընտանիքը սկսել է ձերբազատվել քանդվող տանն ունեցած հիշողություններից և ապրումներից: Հինգ ամիս առաջ, Ջաղինյանները նոր բնակարան են տեղափոխվել:

 

Սկզբում ամուսնու ծնողների, հետո վթարային դարձած տանն ապրած Արմինեն, նոր բնակարանում գտել է իր և զավակների՝ հանգիստ ապրելու հնարավորությունը: Տան՝ կոսմետիկ հարդարման անհրաժեշտությունն էլ խնդիր չի համարում: Ընտանիքն արդեն նշել է առաջին Նոր տարին և վայելում է դրական փոփոխությունը: 

 

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, Լոռու մարզում 25 ընտանիքի տան խնդիր է լուծվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси