Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԲՀԿ-Ն ԿԿՈՇՏԱՑՆԻ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԲՀԿ-Ն ԿԿՈՇՏԱՑՆԻ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

19:51 | 04.03.2020 | Քաղաքականություն

ԲՀԿ-Ն ԿԿՈՇՏԱՑՆԻ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար` մեղադրանք է առաջադրել Աբովյանի քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ դեմ: Իսկ սլաքները, բնականաբար, ուղղվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ դեմ, քանի որ այդ շենքերի կառուցումը կապվում է հենց իր անվան հետ, եւ ընդհանրապես` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ անկուսակցական Վ. Գեւորգյանը քաղաքապետ է դարձել հենց ԲՀԿ-ի շնորհիվ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ԲՀԿ-ում արդեն իսկ քննարկվել է, որ Վ. Գեւորգյանի դեմ քրգործ հարուցելը նշանակում է իշխանության կողմից ձեռնոց նետել հենց Գ. Ծառուկյանին: Սակայն, այս անգամ ԲՀԿ-ն որոշել է փոխել իր մարտավարությունը. ոչ թե ավելորդ գլխացավանքներից խուսափելու համար` էլի «պոպուշ» ընդդիմություն կխաղա, այլ ճիշտ հակառակը` մտադիր է կոշտացնել իր քաղաքականությունը: Այնպես որ, ավելորդ գլխացավանքներից չի խուսափի նաեւ իմքայլական իշխանությունը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси