Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լոնդոնում կորոնավիրուսից վախեցած տղամարդը հարձակվել է չինացի ուսանողի վրա

Լոնդոնում կորոնավիրուսից վախեցած տղամարդը հարձակվել է չինացի ուսանողի վրա

18:53 | 04.03.2020 | Հասարակություն

Լոնդոնում կորոնավիրուսից վախեցած տղամարդը հարձակվել է չինացի ուսանողի վրա
 

Լոնդոնում 23-ամյա սինգապուրցի ուսանողը ռասիստական հարձակման է ենթարկվել կորոնավիրուսից վախեցած տղամարդու կողմից, հայտնում է հայտնում է CNN- ը:
Հարձակման արդյունքում 23-ամյա Զոնաթան Մոկը դեմքի վնասվածքներ, կապտուկներ է ստացել: Այս մասին նա գրառում էր արել Facebook-ում, որտեղ մանրամասն նկարագրել էր հարձակման հանգամանքները:

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մարդաշատ առեւտրական թաղամասում: Մոկի խոսքով` հարձակվողը բղավում էր. «Ես չեմ ուզում, որ ձեր կորոնավիրուսը լինի իմ երկրում»:

Հեռուստաալիքը նշում է, որ սա կորոնավիրուսի բռնկումից հետո ասիացիների նկատմամբ քսենոֆոբիայի դրսեւորման առաջին դեպքը չէ Մեծ Բրիտանիայում եւ աշխարհի այլ երկրներում:

Այս կապակցությամբ մտահոգություն է հայտնել ատելության  հիմքով հանցագործությունների մասին հաղորդող Stop Hate խումբը: Կազմակերպությունը հայտարարել է, որ իրենց վերջերս հաճախ են դիմում չինական համայնքի ներկայացուցիչները, ովքեր բողոքում են ռասիզմի եւ խտրականության դրսեւորումների դեմ:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси