Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դատարանը վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

18:45 | 04.03.2020 | Քաղաքականություն

Դատարանը վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
 

Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել մարտի 3-ին։

ՍԴ նախագահը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, թե «2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։

Այդ հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանը տվել էր 20 օր ժամանակ, որպեսզի վարչապետը ներկայացնի որեւէ ապացույց, ինչից հետո վարչապետը ֆեյսբուքյան լայվով ներկայացրել էր մի գրիչ, որն իրեն տվել էր ՍԴ նախագահը

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси