Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դատախազությունը հայց կներկայացնի Մոնումենտում «Գոլդեն Փելիս»-ին վաճառված հողը վերադարձնելու պահանջով. Hetq.am

Դատախազությունը հայց կներկայացնի Մոնումենտում «Գոլդեն Փելիս»-ին վաճառված հողը վերադարձնելու պահանջով. Hetq.am

17:17 | 03.03.2020 | Պատահարներ

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։  Հատուկ քննչական ծառայությունը «Հետքին» հայտնել է, որ անցել են նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները։ Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երվանդ Զախարյանը և Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես՝ նրանք «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, մոտ 3 միլիարդ դրամ (6 միլիոն 250 հազար դոլար) շուկայական արժեքով, օտարման ոչ ենթակա 10000 քմ մակերեսով հողամասը վաճառել են Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի «Գոլդեն Փելիս» ընկերությանը՝ ընդամենը 164 միլիոն դրամով։ Դա եղել է հողամասի կադաստրային արժեքը։

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ վաճառքի արդյունքում հասարակությունը զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից:

Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման օրինակն ուղարկվել է գլխավոր դատախազություն` օտարված հողամասի գործարքներն առ ոչինչ ճանաչելու և այն պետության հաշվեկշիռ վերադարձնելու՝ պետական շահերի հայց ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով: Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնեցին, որ դատական հայց ներկայացնելու գործընթացն ընթացքի մեջ է։   

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси