Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցը Toyota-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն

Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցը Toyota-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն

16:31 | 03.03.2020 | Պատահարներ

Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցը Toyota-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն

Կոտայքի մարզում, մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած Toyօta Camry մակնիշի 35 ԼQ 015 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Էլարի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 11-ամյա Սյուզաննա Բ-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխայյն տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանությանԿոտայքի բաժին։

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Կ. Գրիգորյանն աշխատում է Աբովյանի քաղաքապետարանում՝ քաղաքաշինության բաժնում՝ որպես 2-րդ կարգի մասնագետ, իսկ վրաերթի եթնարկված երեխան սովորում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում։ Երեխայի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси