Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ուկրաինայում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Ուկրաինայում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

14:31 | 03.03.2020 | Քաղաքականություն

Ուկրաինայում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
 

Ուկրաինայում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը: Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքով հեռարձակված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության փոխնախարար եւ գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն:

Դեպքը գրանցվել է Չերնովիցկի շրջանում մի տղամարդու մոտ, ով վերադարձել էր Իտալիայից` Ռումինիայով տարանցիկ չվերթով:

«Փետրուարի 26-ին տղամարդը ռումինական օդանավակայանով վերադառնում էր Ուկրաինա: Ռումինիայի օդանավակայանում ստուգել են նրա ջերմաստիճանը, այն նորմալ էր: Դրանից հետո տղամարդը Ուկրաինայի պետական սահմանային անցակետով վերադարձել է Չերնովիցկի շրջան»,- պատմել է Լյաշկոն:

«Ընտանիքը, որը ճանապարհորդում էր, բաղկացած է տղամարդուց եւ կնոջից, նրանք ինքնամեկուսացվել էին, եւ 2 օր անց տղամարդու մոտ ի հայտ էին եկել առաջին ախտանիշները, որոնք վկայում էին այն մասին, որ կարող է կորոնավիրուս առաջանալ»,- նշել են Առողջապահության նախարարությունում: Այնուհետեւ տղամարդը դիմել էր իրենց ընտանեկան բժշկին եւ տեղափոխվել հիվանդանոցային բազա, որը հատուկ սահմանվել էր Չերնովիցկի շրջանի առողջապահության վարչության կողմից: Բժշկական ստուգման ժամանակ հետազոտման նպատակով վերցվել են տղամարդու կենսաբանական նմուշները:

 

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси