Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արտակարգ դեպք Գյումրիում. 35-ամյա կինը տանը ծննդաբերել է. երկրորդ պտուղը մնացել է ներսում ու մահացել

Արտակարգ դեպք Գյումրիում. 35-ամյա կինը տանը ծննդաբերել է. երկրորդ պտուղը մնացել է ներսում ու մահացել

18:42 | 29.02.2020 | Հասարակություն

Արտակարգ դեպք Գյումրիում. 35-ամյա կինը տանը ծննդաբերել է. երկրորդ պտուղը մնացել է ներսում ու մահացել

Փետրվարի 28-ին Գյումրիում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գյումրիի բնակչուհի 35-ամյա Լուսինե Ասատրյանը տանը  ծննդաբերել է մահացած արական սեռի երեխայի:

Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ի բժիշկ գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կնոջ երկրորդ  մահացած պտուղը իրենք են հիվանդանոցում հեռացրել:

Բժիշկն ասաց, որ կինը անձնագիր չի ունեցել,  որեւէ տեղ հաշվառված չի եղել հղիության  ընթացքում, հոգեբանական անկայուն վիճակի մեջ է գտնվել, ծննդաբերության ժամանակ տանը մենակ է գտնվել: Բժշկի խոսքով` կինն  ասել է, որ իր մայրը հոգեբուժարանում է գտնվում:

«Նա մեզ որեւէ հստակ տեղեկատվություն չէր տալիս, ամեն ինչ կցկտուր էր, ասում էր, որ իր առաջին հղիությունն է: Նույնիսկ հստակ չէր` երբ է  առաջին պտուղը ծննդաբերել, որովհետեւ երկրորդ պտուղն արդեն նեխած վիճակում էր, արգանդի խոռոչը նեխած էր»,- նշեց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси