Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեւանը մոտ ժամանակներս հանրային սքեյթ-պարկ կունենա. քաղաքապետը նվիրատուի հետ պայմանագիր է կնքել (ֆոտո)

Երեւանը մոտ ժամանակներս հանրային սքեյթ-պարկ կունենա. քաղաքապետը նվիրատուի հետ պայմանագիր է կնքել (ֆոտո)

14:29 | 29.02.2020 | Հասարակություն

Երեւանը մոտ ժամանակներս հանրային սքեյթ-պարկ կունենա. քաղաքապետը նվիրատուի հետ պայմանագիր է կնքել  

Երեւանն արդեն այս տարվա կեսերին ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր է կնքել նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ:

«Եկանք շատ հիանալի մի որոշման, որ դա պետք է լինի նախագիծ, որն ամենաառաջինը կուրախացնի մեր երիտասարդությանը, եւ ծնվեց այդ միտքը, որ սա պետք է լինի սքեյթ-պարկ: Երեւան քաղաքում շատ սպասված, պահանջված նախագիծ է: Ցավոք սրտի, չունենք սքեյթ-պարկ, եւ մեր երիտասարդներն այսօր տարբեր վայրեր են իրենց համար գտնում, որտեղ կարող են ամեն ինչով զբաղվել: Սա ոչ միայն մարզաձեւ է, սա նոր մշակույթ է, սա ժամանցի վայր է, որտեղ երիտասարդությունը եւ՛ սպորտով կզբաղվի, եւ՛ ժամանակ կանցկացնի: Սա շատ կարեւոր է  քաղաքի համար եւ սա սկիզբն է այս մշակույթի եւ այս տիպի օջախների», - նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Երբ մենք տեսնում ենք, որ մեր երկրից մեզ ձայն են տալիս, փորձում են մի բանով մեզ հետ կապված լինեն եւ օգտակար լինենք իրար, դա մեզ ուժ է տալիս ու եռանդ: Դրա համար, երբ հնարավորություն ունենք, միշտ պետք է կապը պահպանենք, ինչ ձեւով՝ տարբերություն չկա», - նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Ըստ պայմանագրի՝ Օղակաձեւ այգու վեցերորդ հատվածի Երվանդ Քոչարի փողոց հ.6 եւ հ 6/1 հասցեներում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարեւանությամբ, 5044 քառակուսի մետր հանրային տարածքում մոտակա ամիսներին կկառուցվի սքեյթ խաղահրապարակ:

Աշխատանքները կիրագործվեն երկու փուլով: Առաջին փուլով՝ մինչեւ հունիսի 30-ը, խաղահրապարակի հարավային հատվածի ռելիեֆային լանջը կձեւավորվի որպես ամֆիթատրոն՝ ուղղված դեպի խաղահրապարակ: Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, կտեղակայվեն ոճային հովհարներ՝ արեւային պանելների օգտագործմամբ, կբարեկարգվեն կառուցապատումից ազատ կանաչ գոտիները՝ համալրելով դրանք յուրօրինակ լանդշաֆտային դիզայնով, կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ LED համակարգի օգտագործմամբ։

Երկրորդ փուլով՝ մինչեւ այս տարվա օգոստոսի 30-ը, կբարեկարգվի տարածքի արեւելյան հատվածի առկա կանաչ գոտին (մոտ 1845,0 քմ) ՝ հարստացվելով յուրօրինակ լանդշաֆտային ու բուսական դիզայնով եւ դիտահարթակներով: Առանձին նախագծով այգին կկահավորվի հասարակական սանհանգույցով:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси