Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեւանում շտապօգնության աշխատակիցները իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին եւ դիմակ դնում

Երեւանում շտապօգնության աշխատակիցները իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին եւ դիմակ դնում

14:13 | 29.02.2020 | Հասարակություն

Երեւանում շտապօգնության աշխատակիցները իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին եւ դիմակ դնում

Երեկ՝ փետրվարի 28-ին, Sհamshyan.com-ի ընթերցողներից մեկը տեսանյութ է ուղարկել խմբագրություն եւ ըստ նրա՝ տեսանյութում երեւում է, թե ինչպես են Երեւանում՝ «Նաիրիտ» գործարանի հարեւանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին, որից հետո նրան դիմակ են հագցնում եւ, հավանաբար, տեղափոխում հիվանդանոց:

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ տեսանյութի առնչությամբ գրել է, որ իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերհասկման և կանխարգելման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները:

«Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել և գրել «հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում են իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին»։

Իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերհասկման և կանխարգելման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները։

Արդեն իսկ հայտարարվել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականցվում է վերահսկման գործընթաց, ապահովվում է մեկուսացում, առողջական վիճակի զննում և եթե հայտնաբերվեն ախտանշաններ նաև կիրականացվի հոսպիտալացում և թեստավորում։ Տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել։

Եվս մեկ անգամ կոչ եմ անում չտարածել խուճապ հանրության շրջանում և նման «նյութեր» հրապարակելուց առաջ կապ հաստատել լիազոր մարմնի հետ։

Հատուկ շնորհակալություն այն լրատվամիջոցներին, որոնք մինչ հրապարակումը դեպքի մանրամասները ճշտեցին ինձ հետ»,- գրել է նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси