Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՆ աշխատակազմի ղեկավարը «ՁԻԱՀ-ի կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ. Գեւորգ Գրիգորյան

ԱՆ աշխատակազմի ղեկավարը «ՁԻԱՀ-ի կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ. Գեւորգ Գրիգորյան

13:22 | 29.02.2020 | Քաղաքականություն

ԱՆ աշխատակազմի ղեկավարը «ՁԻԱՀ-ի կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ. Գեւորգ Գրիգորյան

Իմ ունեցած տեղեկատվությամբ, երեկ առողջապահության նախարաչության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը մի քանի հոգու ուղեկցությամբ այցելել է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն», որտեղ աշխատակիցներին (հիմնականում կանանց) սպառնացել է քրեական հետապնդմամբ` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւրոգ Գրիգորյանը:

«Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը:

Իմ ունեցած տեղեկատվությամբ, երեկ առողջապահության նախարաչության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը մի քանի հոգու ուղեկցությամբ այցելել է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն», որտեղ աշխատակիցներին (հիմնականում կանանց) սպառնացել է քրեական հետապնդմամբ` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու կապակցությամբ:

Բուժաշխատողների վրա նման ճնշումներ երբեք չեն եղել և նման սպառնալիքներով երբեք չեն խոսել բուժաշխատողների հետ:

Մյուս կողմից «աշխատանքի են լծվել» նախարարության քարոզիչները, մասնավորապես սորոսական «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հետ փոխկապակցված քարոզիչները, ովքեր փորձում են էմոցիոնալ դաշտ տեղափոխել բուժաշխատողների արդարացի պահանջը և պայքարը:

Երեկ տված ասուլիսում ես ընդգծեցի, որ նման մոտեցում է լինելու և կրկին անգամ կոչ եմ անում առողջապահության նախարարությանը զերծ մնալ նման գործելաոճից և քննարկումներ իրականացնել ՄԻԱՅՆ մասնագիտական դաշտում` մի կողմ դնելով սպառնալիքները, էմոցիոնալ գրառումները, շանտաժը և սեփական չհիմնավորված ամբիցիաները»,- գրել է նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси