Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում տեղի է ունեցել գրքի շնորհանդես

Երևանում տեղի է ունեցել գրքի շնորհանդես

10:18 | 29.02.2020 | Մշակույթ

Փետրվարի 2-ին Երևանում՝ «ԴաբլԹրի Հիլտոն» հյուրանոցում, կայացավ Սարիկ Սևադայի «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը: Գիրքը 30 հայրենադարձների կյանքի պատմությունների, նրանց` Հայրենիք վերադարձի, ինչպես նաև Հայաստանում ծավալած գործունեության մասին է: Գրքի հովանավորը «Սահակյան-Բագրամյան» հիմնադրամն է` ի դեմս Բրուքլինի հայ համայնքի ղեկավար Տիգրան Սահակյանը, իսկ գրքի խմբագիրը` լրագրող, բանաստեղծուհի Կարինե Ավագյանը: «Հայրենադարձի աչքերով»-ը Սարիկի առաջին գիրքն էր, 24-ամյա երիտասարդը մեկտեղել է հանրության շրջանում հայտնի, բավականին լուրջ ու հաջողակ գործարարների, հասարակական և մշակութային գործիչների հետ արված հարցազրույցները: Շուրջ 18 պետություններից են գրքի հերոսները` ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Լիբանանից, Սիրիայից, Քուվեյթից և այլն:

Գիրքը միտված է Սփյուռքում բնակվող հայերին ցույց տալ հայրենադարձի աչքերով այն բոլոր հնարավորությունները, պայմանները, ինչպես նաև մտահոգությունները, որոնք առկա են Հայաստանում: Օրվա հերոսին` Սարիկ Սևադային շնորհավորելու էին եկել գրքի հերոսները` հայրենադարձները, հասարակական և մշակութային գործիչներ, որոնց թվում էին հայտնի լրագրող, հասարակական գործիչ Արման Ղարիբյանը, գործարարներ Շանթ Քիրմիզյանը, Րաֆֆի Կազանչյանը, երաժիշտ Արթուր Իսպիրյանը, Դեր-Հովան, Սփյուռքի նախկին նախարարության աշխատակիցները և այլք: Շնորհանդեսի վերջում Սարիկը հատուկ մակագրությամբ գիրք նվիրեց հյուրերին: Սարիկը տեղեկացրեց, որ արդեն կա պայմանավորվածություն շուրջ 12 երկրներում,մասնավորապես Քուվեյթի, Լիբանանի, Ավստրալիայի, Արգենտինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Եգիպտոսի և Նիդերլանդների հայկական համայնքների հետ, որպեսզի գրքերն այնտեղ առաքվեն: Ըստ Սարիկի` այս քայլը կարող է վերադարձի նախապայմաններից մեկը լինել, ու հավելեց, որ 2020թ.շարունակելու է այս աշխատանքը` ներկայացնելով մոտ 50 հայրենադարձի կյանքն ու վերադարձի լուսավոր պատմությունները:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси