Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը

«Հրապարակ». ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը

09:08 | 29.02.2020 | Մամուլ

«Հրապարակ». ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղաժամ թոշակի գնալուց ՍԴ դատավորների հրաժարվելը խոր հիասթափություն է առաջացրել իշխանական թիմում։ Պարզվում է` մինչեւ վերջին վայրկյանը նրանք ոչ միայն հույս են ունեցել, որ հրաժարական տվողներ կլինեն, այլեւ վերջին օրը հայտնի դեմքերը` շտաբի ղեկավար, բարձրաստիճաններ, հանդիպումների են հրավիրել դատավորներին, բացի ՍԴ անդամ կանանցից, որոնց հաստատակամությանը ոչ ոք չէր կասկածում։

«Հանրաքվեն առաջին հերթին մտածել էին ոչ թե անցկացնելու, այլ որպես ճնշման լուրջ գործիք՝ դատավորների վրա։ Իշխանությունն առանձնապես հակված չէ, որ հանրաքվեն տեղի ունենա, այն պետք էր, որպեսզի դատավորները հասկանային` մեկ ամիս հետո, այս կամ այն կերպ, հեռանալու են, ուրեմն պետք է «լավով» գնալ, սակայն «գործիքը» չաշխատեց։

Հիմա ստիպված կլինեն գնալ հանրաքվեի, որի դրական արդյունքները եւս կասկածելի են»,- ասաց մեր աղբյուրը: Իսկ գնացե՞լ են հանդիպման դատավորները վերջին օրերին։ «Ոչ, մի մասը անցնող ամսվա ընթացքում արձագանքել էր իշխանությունների՝ հանդիպման առաջարկներին, սակայն վերջին օրը, մեկ մարդու նման, չեն արձագանքել, չեն գնացել՝ հասկացնելով, որ չեն զիջելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси