Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել

Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել

20:34 | 28.02.2020 | Հասարակություն

Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել
 

Զբոսաշրջության ոլորտին COVID-19 նոր կորոնավիրուսի հասցրած վնասը կարող է առնվազն 22 միլիարդ դոլար կազմել, հայտնել է Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհրդի (WTTC) ղեկավար Գլորիա Գեվարան:

Ըստ Oxford Economics փորձագետների` վնասները կարող են կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել, եթե հիվանդության տարածումը հնարավոր չլինի դադարեցնել: Ամենաշատը կտուժեն այն երկրները, որոնք կախված են չինական զբոսաշրջությունից, այդ թվում` Հոնկոնգը, Մակաոն, Թաիլանդը, Կամբոջան եւ Ֆիլիպինները, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

«Միանշանակ իմանալու համար դեռ վաղ է, բայց WTTC-ն Oxford Economics-ի հետ համատեղ նախնական հաշվարկներ է արել եւ կանխատեսել է, որ ճգնաժամը ոլորտին առնվազն 22 միլիարդ դոլար կարժենա»,- El Mundo թերթին հայտնել է Գլորիա Գեվարան:

Ինչպես պարզաբանել է WTTC-ի ղեկավարը, այս հաշվարկները հիմնված են SARS-ի եւ H1N1 (խոզի գրիպի) համաճարակների հետեւանքով առաջացած ճգնաժամերի նախկին փորձի վրա:

AFP-ի փոխանցմամբ` 22 միլիարդ դոլար ցուցանիշը ամենալավատեսական սցենարն է Oxford Economics-ի ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է փետրվարի 11-ին: Իրադարձությունների նման զարգացման համաձայն` ամբողջ աշխարհում չինացի զբոսաշրջիկների ճանապարհորդությունների քանակը կնվազի 7 տոկոսով: Սակայն տուրիզմի ոլորտին հասցված վնասը կարող է աճել մինչեւ 49 միլիարդ դոլար, եթե կորոնավիրուսի համաճարակն ավելի երկար տեւի, քան` SARS-ի բռնկումն էր (SARS-ը սկսել էր տարածվել 2002-ի նոյեմբերին եւ վերահսկողության տակ էր առնվել 2003 թվականի հուլիսին), կամ` նույնիսկ 73 միլիարդ դոլար, եթե COVID-19-ի տարածումն ապագայում հնարավոր չլինի կանգնեցնել:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси