Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել

Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել

20:19 | 28.02.2020 | Հասարակություն

Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի որոշման վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն քիչ անց՝ նիստից հետո»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով չի ստեղծվելու, քանի որ Սամվել Կարապետյանը կոչումներ չունի։ Այդ մասին Կարապետյանի հարազատներին ասել էին ԿԳՄՍ նախարարությունից։ Նշենք, որ այդ տեղեկությունը սոցցանցերում բացասական արձագանք էր ստացել։

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси