Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մի բան է փոխվել՝ վերեւի նստած մարդը էլ չի ասում՝ բերեք իմ բաժինը տվեք, բայց համակարգային փոփոխությունչկա

Մի բան է փոխվել՝ վերեւի նստած մարդը էլ չի ասում՝ բերեք իմ բաժինը տվեք, բայց համակարգային փոփոխությունչկա

18:09 | 28.02.2020 | Քաղաքականություն

Մի բան է փոխվել՝ վերեւի նստած մարդը էլ չի ասում՝ բերեք իմ բաժինը տվեք, բայց համակարգային փոփոխություն չկա. 
 

Այսօր չինովնիկները կաշառք չեն վերցնում, բայց ես համոզված չեմ, որ այդ չինովնիկները վաղը կաշառք չեն վերցնի: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ ինստիտուցիոնալ առումով փոփոխություն տեղի չի ունեցել:

«Ոստիկանների հետ բոլորս ենք շփվում, զգում ենք, որ համակարգային որեւէ փոփոխություն չկա: Մի բան է փոխվել՝ վերեւի նստած մարդը այլեւս չի ասում՝ բերեք իմ բաժինը տվեք: Էդ մեկը հաստատ եղել է: ԳԱԻ-ի պետը կաշառք չի ուզում, կամ ԳԱԻ ընդունվելու համար փող չեն վերցնում:

Կոռուպցիան մշակութային երեւույթ է, այդ մշակույթը չի փոխվել: Ես հավատացնում եմ, որ կոռուպցիան կրթական համակարգում ավելի է խորացել այս երկու տարիների ընթացքում, քանի որ համակարգային փոփոխություններ չկան: Որովհետեւ պահանջը չկա, այդ կառույցները չեն աշխատում, այսօր ուսանողը գալիս է համալսարան ոչ թե սովորելու, այլ չսովորելու համար, այսօր փող են տալիս չսովորելու համար: Փող են տալիս չսովորելու համար»,-ասաց նա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси