Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որքա՞ն գումար են տրամադրել իշխանությունները ԱՅՈ-ի բուկլետների համար

Որքա՞ն գումար են տրամադրել իշխանությունները ԱՅՈ-ի բուկլետների համար

16:10 | 28.02.2020 | Քաղաքականություն

Որքա՞ն գումար են տրամադրել իշխանությունները ԱՅՈ-ի բուկլետների համար

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում շարունակում է ներկայացնել «Այո»-ի բուկլետը, որը, ըստ էության, «Հպարտ քաղաքացու անձնագիրն» է: 
Վարչապետը նաեւ ներկայացրել է բուկլետի բովանդակությունը, որտեղ բացատրվում է, թե ինչու պետք է հանրաքվեի ժամանակ «այո» քվեարկել: Նաեւ ներկայացված է, թե ՀՀ Սահմանադրության կոնկրետ որ հոդվածն է փոխվում եւ ինչ բովանդակություն է ունենալու:Ինչ խոսք վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մեռած PR գործիքը» ՝ բուկլետը, որևէ լուրջ դեր չի կարող ունենալ, հատկապես հիմա,երբ ներկայիս իշխանություններն ակնհայտորեն վարկանիշի անկում են ապրում,սակայն ուշագրավն այն է,որ իշխանությունները միլիոններ են ծախսում հպարտ քաղաքացու համար «Անձնագիր» բուկլետներ ունենալու համար:Մեր տեղեկություններով,ավելի քան 50 միլիոն դրամ իշխանությունները տդամադրել են բուկլետների տպագրության համար, այն դեպքում, երբ 21-րդ դարում կան առավել մատչելի և արդյունավետ միջոցներ,քան ինչ-որ թղթի կտորն է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси