Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մանվել Գրիգորյանն իր հերոսի կոչումն արժանի է ստացել. Անդրանիկ Քոչարյան

Մանվել Գրիգորյանն իր հերոսի կոչումն արժանի է ստացել. Անդրանիկ Քոչարյան

14:33 | 28.02.2020 | Քաղաքականություն

Մանվել Գրիգորյանն իր հերոսի կոչումն արժանի է ստացել. Անդրանիկ Քոչարյան

Երբ ուզեք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կանչվելու է հարցաքննության։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Սերժ Սարգսյանը կանչվելու է հարցաքննության՝ երբ ուզեք։ Հասունացած պտուղը անպայման պետք է քաղել»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու հայտարարությանը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Սերժ Սարգսյանը իր մեղադրանքի ոչ համապատասխան պատասխան է տվել։ Իր մեղադրանքը վերաբերում է դիզվառելիքին, Սերգո Կարապետյանի ցուցմունքին, Բարսեղ Բեգլարյանի մասնակցությանը այս ոչ իրավական գործընթացին։ Եվ այսօրվա իշխանություններն Արցախի խնդիրների հետ կապված այնպիսի հստակ ձեւակերպումներ են տվել եւ նույնիսկ անվանում են դրել՝ «Մյունխենյան սկզբունքներ»։ Մադրիդյան սկզբունքները բացարձակ չեն համապատասխանում այդ օրը Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետին»։

Լրագրողի դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները անընդհատ խոսելով Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի եւ մյուսների մասին, թուլացնում են բանակը, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Որեւէ մեկը կասկածի տակ չի դրել, խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է, նրանց հերոսի կոչումը։ Նրանք հերոսի կոչումը արժանի են ստացել, որոնք իրենց հերոսացման արդյունքում ձեւավորել են անվտանգության այդ գոտին։ Կյանքը մեր հերոսներին տարբեր ուղղությամբ է տարել։ Ո՞ւմ մեղքով է դա, առաջին հերթին, որոնք իրենց հերոսի կարգավիճակից շեղվեցին. շատերը շրջադարձային են շեղվել»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси