Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լուկաշենկոն հարկ չի համարում փակել սահմանները կորոնավիրուսի պատճառով

Լուկաշենկոն հարկ չի համարում փակել սահմանները կորոնավիրուսի պատճառով

14:17 | 28.02.2020 | Քաղաքականություն

Լուկաշենկոն հարկ չի համարում փակել սահմանները կորոնավիրուսի պատճառով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսի առաջին դեպքի պատճառով չի տեսնում սահմանները փակելու անհրաժեշտություն, նա կարծում է, որ «դա դատարկ բան է». հայտնում է Ռիա Նովոստին:

Ավելի վաղ՝ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Բելառուսում: Այն հայտնաբերվել է իրանցի ուսանողի մոտ, ով ժամանել էր Բաքվից:

Միևնույն ժամանակ, Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկն ասաց,որ ինքը հիմք չի տեսնում հանրապետության սահմանները փակելու համար, քանի որ դա կարող է խթանել ապօրինի միգրացիան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси