Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսի կանխման նպատակով ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողներին այցելությունները, նրանց արձակուրդներն ու ազատ արձակումները

Կորոնավիրուսի կանխման նպատակով ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողներին այցելությունները, նրանց արձակուրդներն ու ազատ արձակումները

14:41 | 26.02.2020 | Հասարակություն

Կորոնավիրուսի կանխման նպատակով ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողներին այցելությունները, նրանց արձակուրդներն ու ազատ արձակումները

Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):

ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:

Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси