Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մնում է` գնամ դատարան, ասեմ մի հատ պարան տվեք` կախվեմ, պրծնեմ». Հրաչյա Հարությունյանին կրկին դատարանի առաջ է կանգնել

«Մնում է` գնամ դատարան, ասեմ մի հատ պարան տվեք` կախվեմ, պրծնեմ». Հրաչյա Հարությունյանին կրկին դատարանի առաջ է կանգնել

17:03 | 23.02.2020 | Հասարակություն

«Մնում է` գնամ դատարան, ասեմ մի հատ պարան տվեք` կախվեմ, պրծնեմ». Հրաչյա Հարությունյանին կրկին դատարանի առաջ է կանգնել

Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստանում համաներմամբ ազատ արձակված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը կրկին կկանգնի դատարանի առջեւ: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զրկված լինելով վարորդական իրավունքից` մեքենա է վարել։

«Ինձ Ռուսաստանում 3 տարի ժամկետով զրկել էին վարորդական իրավունքից, հիմա 1.5 տարին լրացել է, մնացել է 1.5 տարի, բայց քանի որ առողջական խնդիրներ ունեմ, չեմ կարողանում այլ ֆիզիկական աշխատանք անել, մեքենա վարելով եմ գումար աշխատում: Հիմա ես ի՞նչ անեմ, որտեղ աշխատեմ, որ տունս պահեմ, մի կտոր հացի գումար էի աշխատում, աչքներին շատ երեւաց երեւի: Ֆիզիկական գործ չեմ կարողանում անել, կրթված էլ չեմ, որ գնամ մի գրասենյակում աշխատեմ»,-ասաց նա:

Հրաչյա Հարությունյանը, որը ապրում է տարեց հոր եւ կնոջ հետ, ասաց, որ ընտանիքի միակ եկամուտը հոր 40 հազար դրամ թոշակն է, որը միայն կոմունալ վճարումներին է հերիքում:

«Հիմա ասում են` տուգանք էլ ունես, ես չգիտեմ` ո՞նց մուծեմ, որ ոչ մի տեղ չեմ աշխատում, գոնե որ մեքենա վարեի, կտանեի էդ տուգանքները կմուծեի, տունս կպահեի: Անկեղծ, ես էլ չգիտեմ ինչ անեմ: Մնում է` գնամ դատարան, ասեմ մի հատ պարան տվեք` կախվեմ, պրծնեմ»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ դատարան ներկայացված նոր քրեական գործի նյութերի` Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ին կայացրած դատավճռով Հարությունյանը 3 տարով զրկվել էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Այդ դատավճիռը 2017 թվականի օգոստոսի 18-ին ճանաչվել էր նաև Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Բայց իրավապահները պարզել են, որ 2019 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Հրաչյա Հարությունյանը վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան։

Այս ամենը հայտնի է դարձել, երբ այդ ավտոմեքենայի հետ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 17 վարչական ակտ է կայացվել։

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար:

Հրաչյա Հարությունյանը 4 տարի 1 ամիս իր պատիժը կրել է ՌԴ-ում, այնուհետեւ տեղափոխվել է Հայաստան, որտեղ շարունակել է պատիժը կրել 11 ամիս, որից 9 ամիսը՝ կիսաբաց ռեժիմով։

Հայ վարորդը համաներմամբ ազատ է արձակվել 2018 թվականի նոյեմբերի 6-ին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси