Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

13:19 | 23.02.2020 | Քաղաքականություն

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Այսօր՝ փետրվարի 23-ին, արդեն 7-րդ անգամ Երևանում տեղի կունենա Բուն Բարեկենդանի շքերթ-տոնախմբությունը։ Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժինը:

Ժամը 13:30-ին  Բուն Բարեկենդանի տոնախմբությունը շքերթով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից։

Մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Տոնախմբության շրջանակներում տեղի կունենան.

թատերական ներկայացումներ

ազգագրական երգուպար

ծիսական ուտեստներ

ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք

ազգային խաղերի մրցումներ

մրցանակներ

Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց ուրախ կատակներով անպոչ գդալի նման ամեն տեղ մեջ կընկնեն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси