Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է

10:53 | 23.02.2020 | Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենանաերի համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 656 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси