Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Apple-ը գրանցել է ամբողջությամբ ապակե iPhone-ի արտոնագիրը

Apple-ը գրանցել է ամբողջությամբ ապակե iPhone-ի արտոնագիրը

20:49 | 22.02.2020 | Հասարակություն

Apple-ը գրանցել է ամբողջությամբ ապակե iPhone-ի արտոնագիրը

Apple-ն արտոնագիր է գրանցել, որում նկարագրված է բոլոր կողմերից ապակուց ծածկված սարքը: Եթե ընկերությունը կյանքի կոչի այս արտոնագիրը, ապա մեզ բոլորովին նոր iPhone է սպասվում, գրում է Kod.ru-ն:

Արտոնագրի գաղափարը կայանում է նրանում, որ հեռախոսի դիզայնի մեջ բոլոր վեց կողմն ապակուց են: Սարքի կողքերի եւ հետեւի մասի էկրանները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ցուցադրել: Այնուամենայնիվ, սարքի հենց դիմային վահանակը կցուցադրի տեղեկատվության մեծ մասը:

Ենթադրվում է, որ բոլոր գործառույթները կկատարվեն ներկառուցված սենսորների միջոցով եւ կարձագանքեն տարբեր ճնշիչ ուժերով հպումներին, իսկ կառավարման ֆիզիկական կոճակները սենսորային կդառնան:

Appleinsider.com կայքի փորձագետները ենթադրում են, որ նման մոդելը գեղագիտական կատարելություն կդառնա, քանի որ բոլորովին անկար եւ հարթ կորպուս կունենա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси