Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

19:38 | 22.02.2020 | Հասարակություն

 

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Այս տարի երևանաբնակ կանայք իրենց միջազգային տոնը նշելու յուրօրինակ հնարավորություն են ստացել Երևանի քաղաքապետարանի կողմից: Ըստ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, իրենց համար կարեւոր է, որ կանանց կարողանան հրամցնել հետաքրքիր, բարձրաճաշակ մշակութային միջոցառումներ: Այդ միջոցառումներին կանայք կկարողանան մասնակցել անվճար տրամադրվող հրավիրատոմսերով: Փետրվարի 27-ից սկսած դրանք առկա կլինեն երևանյան բոլոր կինոթատրոնների տոմսարկղերում: Յուրաքանչյուր կին ինքը կընտրի. թատրո՞ն է ուզում գնալ, կինո՞, թե՝ համերգ: Բացի տոմսարկղերից, շուտով առաջարկվող 15-ից ավելի ֆիլմերի, ներկայացումների եւ համերգների անվանումներն ու վերնագրերը կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանի կայքում:

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси