Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
iravunk.com ԱՅՈ-ի քարոզչությունը ավելի պասիվ է քան կարելի էր սպասել. Ռուբեն Մելիքյան

iravunk.com ԱՅՈ-ի քարոզչությունը ավելի պասիվ է քան կարելի էր սպասել. Ռուբեն Մելիքյան

18:20 | 22.02.2020 | Քաղաքականություն

ԱՅՈ-ի քարոզչությունը ավելի պասիվ է քան կարելի էր սպասել. Ռուբեն Մելիքյան

Iravunk.com-ը զրուցեց <<Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մասին:

 


- Պարոն Մելիքյան,կարծես թե տրվել է հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը,ինչպե՞ս եք գնահատում այն: 


- Իմ պատկերացմամբ դեռ միայն ֆորմալ առումով է մեկնարկել քարոզարշավը, թեպետ չեմ էլ հասցնում նորմալ հետևել, բայց որքան հասկանում եմ բավականին պասիվ են: Մեր պարագայում պատճառներն այլ են, մենք հանձ չենք առել իրականացնել բովանդակային քարոզչություն, բայց այս պահի դրությամբ համարում եմ, որ ԱՅՈ-ի քարոզչությունը ավելի պասիվ է քան կարելի էր սպասել:

 
- Պարոն Մելիքյան ՈՉ-ի շտաբն ի՞նչ քայլեր է կոնկրետ նախատեսել, կա՞ն գրասենյակներ:


- Այս պահի դրությամբ մենք այդ ամենը չենք նախատեսել, և սա մեր հանձնառության շրջանում նման խնդիր մեր առջև չենք դրել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси