Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան

Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան

15:15 | 22.02.2020 | Հասարակություն

Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան

 

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Չինաստանից մեկ ամիս առաջ ապրանք է պատվիրել, սակայն երեկ իր հարցմանը, թե ինչու է ուշանում պատվերը, պատասխան է ստացել, որ կորոնավիրուսի պատճառով մարդիկ չեն կարողանում գնալ աշխատանքի, որպեսզի ուղարկեն։

Քաղաքագետը նշում է, որ 1,5 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանը փակել է բոլոր հնարավոր ուղիները, որպեսզի կանխի վիրուսի հետագա տարածումը։ Նա նաև դիմում է Կառավարությանը՝ առաջարկելով, որ Հայաստանը փակի Իրանի հետ սահմանը, որտեղ կորոնովիրուսից արդեն մահացության դեպքեր են գրանցել։

«Իրան-Հայաստան սահմանը փակեք, խոստանում եմ, ձեզ գովաբանող մի հատ լավ պոստ կգրեմ»,– գրել է նա։

Նշենք, որ Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնք գրանցվել են Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում: Դրանցից 4-ը մահվան ելքով են ավարտվել:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси