Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լևոն Քոչարյան. ««Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի». Sputnik Արմենիա

Լևոն Քոչարյան. ««Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի». Sputnik Արմենիա

14:15 | 22.02.2020 | Քաղաքականություն

Լևոն Քոչարյան. ««Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի». Sputnik Արմենիա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին։

Լևոն Քոչարյանը կարծում է, որ գործող իշխանությունը սկզբում փորձեց համոզել ՍԴ դատավորներին, որ հրաժարական ներկայացնեն, և դա, ըստ նրա, սկսվեց ինչ–որ պահից, որովհետև սկզբում խնդիր չկար, բայց հետո դատավորների նկատմամբ ճնշումներն ակտիվացան։

«Տեսնելով, որ նրանք չեն համաձայնվում, իրենց ուզածը չեն անում, դիմեցին նման քայլի, որն ինքին աբսուրդ է` հետ գնալ և անցումային դրույթ փոխել, որը սպառված է, այսինքն` արդեն աշխատել է։ Իշխանությունը սկսել է հակաօրինական, հակաիրավական գործընթաց, որի միակ նպատակը ՍԴ–ում սեփական մարդկանց ունենալն է, որպեսզի հետագայում ցանկացած որոշում կարողանան այնտեղ անցկացնել, հետևաբար ոչ մի կերպ չենք մասնակցում այդ գործընթացին»,– ասաց նա։

Քոչարյանի խոսքով` փորձ է արվում իրավաբաններից ձևավորված «Ոչ»–ի նախաձեռնող խմբին կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն նման բան իրականում չկա, և «Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահի հետ որևէ կապ չունի։

 

«Ավելին, եթե նայեք «Ոչ»–ի ցուցակի առաջին տասնյակին, այնտեղ կտեսնեք իրավաբանների, որոնք նախկինում եղել են հենց Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիրների դատապաշտպանները»,– նշեց ՀՀ երկրորդ նախագահի որդին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси