Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անվտանգության խորհրդի բոլոր անդամ պաշտոնյաներն այսօր մեկնում են Արցախ․ «Ժողովուրդ»

Անվտանգության խորհրդի բոլոր անդամ պաշտոնյաներն այսօր մեկնում են Արցախ․ «Ժողովուրդ»

10:49 | 22.02.2020 | Մամուլ

Անվտանգության խորհրդի բոլոր անդամ պաշտոնյաներն այսօր մեկնում են Արցախ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կմեկնի Արցախ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Արցախ են մեկնելու նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի բոլոր անդամ պաշտոնյաները, որպեսզի այնտեղ անցկացնեն Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սակայն, մեր տեղեկություններով, այս նիստի պլանավորումը վաղուց է եղել, այն հերթականն է եւ, ըստ էության, կապ չունի բանակում վերջին դեպքերի կամ կադրային տեղաշարժերի հետ: Բնականաբար, նիստը չի անցնի առանց այդ հարցերի քննարկման, եւ չի բացառվում, որ դրանից հետո նոր որոշումներ կայացվեն

Եվ ուշագրավ է, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ֆոնին լարվել է նաեւ Արցախի ներքաղաքական կյանքը՝ կապված սպասվող համապետական ընտրությունների հետ: Եվ այս հարցը եւս չի մնա առանց քննարկման, չնայած ՀՀ իշխանությունները պաշտոնապես որոշել են զերծ մնալ որեւէ թեկնածուի սատարելուց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси