Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մարզիչների որոշումները չեմ քննարկում, այլ՝ կատարում եմ։ Արթուր Ալեքսանյան

Մարզիչների որոշումները չեմ քննարկում, այլ՝ կատարում եմ։ Արթուր Ալեքսանյան

19:35 | 21.02.2020 | Սպորտ

Մարզիչների որոշումները չեմ քննարկում, այլ՝ կատարում եմ։ Արթուր Ալեքսանյան

Մարզիչների որոշումները չեմ քննարկում, այլ՝ կատարում եմ, այսօր լրագրողներր հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն՝ անդրադառնալով 

 

«Ով, ինչ գրառում է կատարել՝ բան չեմ կարող ասել», - ասաց նա։

Չեմպիոնը նշեց՝ իրեն մոտիվացնում է հայ ժողովուրդը, այն մարդիկ, ովքեր դրսում տեսնում են, մոտենում ու լավ բաներ են ասում։

Մարզիկը չի կարող ասել, թե 2050 թվականին Հայաստանը քանի օլիմպիական չեմպիոն կունենա, բայց վստահ է, որ երկուսը չեն լինի։

«Մենք զգում ենք ուշադրությունը մեր կառավարության, նախարարության, Օլիմպիական կոմիտեի կողմից։ Ամենակարևորը՝ մարզիկներն իրենց առաջ դնեն նպատակ ու հասնեն այդ նպատակին», - ասաց նա։

Չի՞ ափսոսում, որ իր 5-րդ ոսկե մեդալը նվիրեց մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին, Ալեքսանյանը պատասախնեց.

«Չեմ ափսոսում, խոստացել էի, իսկ ես ինչ խոստանում եմ՝ իմ խոսքի տերն եմ։ Խոստացել էի, որ 5-րդ ոսկին Գիլոյանին պետք է տամ, նվաճեցի ու տվեցի։ Կարևորը, որ այդ ոսկին Հայաստանում է», - ասաց նա։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси