Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Diamond Princess-ի նավապետը նավից կհեռանա վերջինը

Diamond Princess-ի նավապետը նավից կհեռանա վերջինը

16:07 | 21.02.2020 | Հասարակություն

Diamond Princess-ի նավապետը նավից կհեռանա վերջինը

Diamond Princess ճամփորդանավի իտալացի նավապետ Ջենարո Արման շարունակում է քաջալերել ուղեւորներին, որոնք արգելափակված են նավում կորոնավիրուսի բռնկման պատճառով, նա նավից կհեռանա միայն բոլոր մարդկանց տարահանումից հետո, փետրվարի 21-ին գրում են Հռոմի զանգվածային լրատվամիջոցները։

Հաղորդագրություններում նշված է, որ, բացի 45-ամյա Արմայից, մինչեւ տարահանման ավարտը հանրանավում կմնան անձնակազմի եւս վեց անդամներ՝ նույնպես Իտալիայի քաղաքացիներ:

La Repubblica թերթը նշում է, որ ուղեւորների շրջանում Արման ստացել է «քաջարի նավապետ» մականունը, որովհետեւ նա չի կորցնում ինքնատիրապետումը բարդ իրավիճակում եւ միշտ ջանում է քաջալերել նավում մնացած մարդկանց: Օրինակ՝ Սուրբ Վալենտինի օրը նավապետը բոլոր ուղեւորներին ուղարկել է սրտաձեւ քաղցրավենիքներ եւ գրություններ, որոնցում կոչ է արել՝ չկորցնել ոգու կայտառությունը:

Բացի դրանից, նա բաձրաձայն կապով ընթերցել է բանաստեղծություններ՝ նվիրված սիրահարներին: Diamond Princess նավը գտնվում է Ճապոնիայում՝ Յոկոհամայի նավահանգստում, մինչեւ վերջերս դրա ուղեւորները եւ անձնակազմի անդամները գտնվում էին 15-օրյա կարանտինի մեջ՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով:

 

Կարանտինն ավարտվել է փետրվարի 19-ին, եւ այդ ժամանակավանից նավից հեռացել է ավելի քան 700 մարդ: Սպասվում է, որ փետրվարի 21-ին ափ կիջնի եւս 450 ուղեւոր: Հանրանավից հեռանալ թույլատրված է սոսկ այն ուղեւորներին, որոնք հիվանդության ախտանիշներ չունեն, ինչպես նաեւ նրանց, որոնց կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Diamond Princess նավում կորոնավիրուսով վարակված 621 ուղեւորներից երկուսը մահացել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси