Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանն Իտալիայից կգնի M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ. razm.infօ

Ադրբեջանն Իտալիայից կգնի M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ. razm.infօ

14:59 | 21.02.2020 | Քաղաքականություն

Ադրբեջանն Իտալիայից կգնի M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ. razm.infօ

razm.infօ. Փետրվարի 19-ից ադրբեջանական պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ պաշտոնական այցով Իտալիայում է։ Այցի ընթացքում Ադրբեջանի ՊՆ֊ի և իտալական «Լեոնարդո» ընկերության միջև ստորագրվել է M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։

Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ Այլ մանրամասներ գործարքից առայժմ չի նշվում, այդ թվում՝ քանի միավոր է ստանալու Ադրբեջանը։

Հարկ է նշել, որ նախագահականի կայքում գրված է «M-346 ինտեգրացիոն համակարգերի գնման մասին պայմանագիր» ձևակերպումը, որը որոշակի իմաստ չունի։ Կարծում ենք՝ խոսքը հենց M-346 ինքնաթիռների մասին է, որն, ըստ «Լեոնարդո» ընկերության պաշտոնական կայքի՝ «ինտեգրացիոն համակարգի» գլխավոր մասն է։

Նշենք, որ «Լեոնարդո» ընկերության և Ադրբեջանի միջև համագործակցության փորձ կա, եղել են նաև երկկողմ բարձրաստիճան հանդիպումներ:

Օրինակ՝ 2012 թ. Ադրբեջանին է վաճառվել 7 միավոր AW139 և 2 AW189 քաղաքացիական ուղղաթիռ: 2017-ին «Լեոնարդոյի» և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջև կնքված պայմանագրով իտալական ընկերությունը պետք է ապահովի «Հարավային գազային միջանցք» նախագծի ֆիզիկական և կիբերանվտանգությունը: Ըստ էության սա եղած սերտ հարաբերությունների լուրջ ցուցիչ է:

 

2018թ․ հոկտեմբերի հայկական ու ադրբեջական լրատվադաշտում տեղեկություններ տարածվեցին, թե «Ադրբեջանը Իտալիայից գնել է 10 միավոր M-346 ուսումնամարզական ինքնաթիռ և պատվիրել է ևս 15-ը»: Տեղեկության համար հղում էր արվում ռուսական լրատվական–բլոգային հարթակներից մեկին։ Ինչպես պարզեցինք այն ժամանակ՝ Ադրբեջանի M-346 ինքնաթիռ ունենալու մասին տեղեկությունը որևէ հիմնավոր աղբյուր չուներ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси