Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․կարծում եմ՝ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում. Հրանտ Բագրատյան

Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․կարծում եմ՝ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում. Հրանտ Բագրատյան

12:19 | 21.02.2020 | Քաղաքականություն

Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․կարծում եմ՝ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում. Հրանտ Բագրատյան

Ալիեւ-Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ Ալիեւը օրակարգ ուներ, Փաշինյանը՝ ոչ։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի քննարկմանը:

Հրանտ Բագրատյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ, իսկ դրանից առաջ ասել է, որ Արցախը Հայաստան է և վերջ:

«Փաշինյանն ասում էր՝ ես տվել եմ նաեւ Ադրբեջանի անունը, մեզ մի բան է ասում, դրսում՝ մի բան։ Կարող ենք ասել, որ դա դիվանագիտական խելացիություն է, տա Աստված, բայց Ալիեւը ամեն տեղ նույն բանն է ասում՝ հողերը հետ կտաք, Ղարաբաղն էլ կպահենք, ինքնավարություն կտանք, մենք սրան պատասխան չտվեցինք։

Ես իրավունք ունեմ ենթադրելու, որ գործերը լավ չեն։ Նման խիստ հարցադրում Ալիեւը չի արել։ Նույնիսկ առաջին նախագահի դեպքում խոսքը չի եղել Ղարաբաղի ինքնավարության մասին, այլ փուլերով հասնել անկախության։ Երկրորդ նախագահը առաջարկել է փաթեթով լուծման տարբերակը։ Իմ կարծիքով Փաշինյանը շատ նեղն է, լավ է՝ վերջերս չի հարձակվում Ղարաբաղի իշխանությունների վրա, ինչո՞ւ էր պետք հարձակվել, թուլացնել»,-ասաց Բագրատյանը:

Նա կարծիք հայտնեց, որ եթե Փաշինյանը իմանար, որ Մինսկի համանախագահ երկրները Ալիեւի պես չեն մտածում, ինքը ձայնը կբարձրացներ. «Բայց տեղի է ունեցել այդ փոփոխությունը հենց իր իշխանավարման ընթացքում, որոնք թույլ են տալիս Ալիեւին մեզ նման կերպ դիմելու․ նա պետք է մեզնից խնդրի, մենք խնդրելու բան չունենք»:

Բագրատյանը համոզված է, որ ՍԴ հարցով հանրաքվեն ավելի շուտ առնչվում է ղարաբաղյան հարցին. «Ո՞նց կարող է լինել հանրաքվե Հրայր Թովմասյանին հանելու հարցով, ուրեմն դրա հետեւը մի ուրիշ բան կա։ Եթե նա խոստումներ չի տվել, ապա որքան պարզամիտ քաղաքական գործիչ պետք է լինի, որ հանրաքվե անի ինչ-որ մեկին գործից հանելու համար։

Ինձ դուր չի գալիս Փաշինյանի մտածելակերպը, հապճեպ որոշումները, բայց ես Փաշինյանին ճանաչում եմ, նա այդքանը հասկանում է։ Մինչ մենք զբաղված եք կոռուպցիայով, սահմանադրական փոփոխություներով, ունեցվածքներով, բանը բանից անցնելու է։ Ես իրավունք ունեմ վախենալու, որ այս տարի Հայաստանը, Ղարաբաղը կարող են տակնուվրա լինել։ Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․ դրա մեջ տոն էր տալիս Ալիեւը։ Ես Հեյդար Ալիեւի հետ բանակցել եմ, բերում էր հետը քարտեզ՝ ձեռքով նկարված, վրան այդ շրջանները նշած, գիտե՞ք ինչ օրի էին։ Ասլան բալա է դարձել Ալիեւը։ Կարծում եմ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում»,-ընդգծեց Հրանտ Բագրատյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси