Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փաշինյանին ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը. Անդրանիկ Թեւանյան

Փաշինյանին ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը. Անդրանիկ Թեւանյան

11:51 | 21.02.2020 | Քաղաքականություն

Փաշինյանին ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը. Անդրանիկ Թեւանյան
 

Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի ու Արցախի համար թիվ մեկ կարեւորություն ունեցող հակամարտության առարկային ու ցանկություն էլ չունի խորանալու Արցախի խնդրի մեջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, գրել է

«Ինչն է կարեւոր Փաշինյանի համար

Նիկոլ Փաշինյանը մտել է ՍԴ–ին առնչվող քրեական գործի, մանր տեխնիկական խնդիրների մեջ։ Զգացվում է, որ նա ամենօրյա, ես կասեի՝ ամենժամյա ռեժիմով հետեւում է ընթացքին եւ ցուցումներ տալիս։

Նա էնտուզիազմով խոսում է դատավորներից ու ամենայն մանրամասնությամբ խորացել է այդ թեմայի մեջ, բայց նույնը չի նկատվում Արցախի հարցում։

Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի ու Արցախի համար թիվ մեկ կարեւորություն ունեցող հակամարտության առարկային ու ցանկություն էլ չունի խորանալու Արցախի խնդրի մեջ։ Իրեն ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը, որը նա դիտարկում է ոչ թե որպես ինքնորոշման ու Արցախի միջազգային ճանաչման, այլ անվտանգության ապահովման հարց (ի դեպ, Ադրբեջանը բազմիցս է խոստացել ապահովել Ղարաբաղի անվտանգությունը՝ իր տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ ի՞նչ)։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՀՀ վարչապետի առաջնահերթությունների մասին»։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси